Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առաս­պե­լա­կան պար­գեևավ­ճա՞րն ա­սեմ, թե՞ անգ­րա­գետ հայ­ցա­դի­մու­մը

Առաս­պե­լա­կան պար­գեևավ­ճա՞րն ա­սեմ, թե՞ անգ­րա­գետ հայ­ցա­դի­մու­մը
28.02.2020 | 11:11
Քա­յ­լե­լով ու դըմփ-դըմփ-հու ա­նե­լով իշ­խա­նու­թյան ե­կած չի­նով­նիկ­նե­րը հա­մա­ռո­րեն չեն սո­վո­րում կամ չեն ցան­կա­նում սո­վո­րել՝ ինչ­պես պետք է աշ­խա­տել լրագ­րող­նե­րի հետ: Գե­ղե­ցիկ կոս­տյում­ներ հագ­նող, խո­սույ­թում անգ­լե­րեն բա­ռեր օգ­տա­գոր­ծող, կա­ռա­վա­րա­կան ու խոր­հր­դա­րա­նա­կան գոր­գե­րի վրա վս­տահ կեց­ված­քով քայ­լող ե­րի­տա­սարդ­նե­րը, որ պա­տեհ ու ան­պա­տեհ ա­ռի­թով բո­լո­րիս ա­կան­ջից կա­խում են, թե ի­րենք օքս­ֆորդ­ներ ու քեմբ­րիջ­ներ են ա­վար­տել, դաս­տիա­րա­կու­թյան ա­ռու­մով «պորտ­նե­րը եվ­րո­պա­նե­րում են կտ­րել», ա­մե­նա­կարևոր՝ պաշ­տո­նյա­յին հա­րիր կեց­ված­քի դա­սըն­թա­ցից երևի «լիկ­վիդ» են մնա­ցել: Ի­րո­նիկ, եր­բեմն նույ­նիսկ հեգ­նան­քի հաս­նող պա­տաս­խան­նե­րը ոչ այլ ինչ են, ե­թե ոչ դի­մա­ցի­նին չհար­գե­լու բա­ցա­հայտ դրսևո­րում: Գե­ղե­ցիկ բա­ռեր շա­րե­լուց զատ եր­կու տար­վա նո­րե­րը նար­ցի­սյան բար­դույթ ու­նեն: Չբա­ցատր­ված հա­մո­զում ու­նեն, թե ա­մե­նա­գետ են, ա­մե­նա­կա­րող, ա­մե­նաճշ­մա­րիտ, ու մի­միայն ի­րենք են, որ լա­վա­գույ­նին են ար­ժա­նի, հետևա­բար հար­մար ա­ռի­թի դեպ­քում ի­րենք ի­րենց պետք է պարգևատ­րեն: Պարգևատ­րում­ներն այն­քան սո­վո­րա­կան ու հա­ճա­խա­կի են դար­ձել, որ ար­դեն չենք էլ զար­մա­նում, թե պե­տա­կան բյու­ջեն ինչ­պես է բաշխ­վում, ի­րենց իսկ բնո­րո­շու­մով, գրա­վիչ աշ­խա­տան­քից պե­տա­կան անհ­րա­պույր պաշ­տո­նի ե­կած­նե­րի միջև: Հոգ չէ, թե հա­յաս­տա­նյան դպ­րոց­նե­րի մի մա­սը վթա­րա­յին ու կի­սա­խար­խուլ վի­ճա­կում է, հոգ չէ, որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­ղե­տի գո­տու և աղ­քա­տու­թյան բարձր ցու­ցա­նի­շի հա­մար նախ­կին­նե­րին ա­մո­թանք էր տա­լիս, հոգ չէ, թե սահ­մա­նին կանգ­նած զին­ծա­ռա­յո­ղը նա­խա­րա­րի կամ փոխ­նա­խա­րա­րի աշ­խա­տա­վար­ձի տա­սը տո­կոսն է ստա­նում, կարևորն այն է, որ օքս­ֆորդ­նե­րում ու քեմբ­րիջ­նե­րում կրթ­ված­նե­րը փա­փուկ ա­թոռ­նե­րին նս­տե­լու, «պա­դա­վա­տով» ման գա­լու, հա­ճա­խա­կի գոր­ծու­ղում­ներ գնա­լու, ձե­ռի հետ էլ գործ ա­նե­լու հա­մար ինք­նա­պարգևատր­վում են: Հեր­թա­կան խո­շոր պարգևավ­ճա­րի մա­սին մա­մուլն օ­րերս գրեց: Այս ան­գամ 6 ամ­սում 16 հա­զար դո­լա­րի պարգևավ­ճար ստա­ցած ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նի մա­սին է: Ազ­գա­յին ժո­ղո­վում պար­զա­բա­նում տա­լու փո­խա­րեն լրագ­րող­նե­րիս նա հետևյալ հոր­դո­րը տվեց. «Իսկ յուա­նով ինչ­քա՞ն է: Յուա­նո՛վ հաշ­վար­կեք, այդ­պես ա­վե­լի հե­տաքր­քիր վեր­նագ­րեր կլի­նեն»: Լրագ­րող­նե­րի ճկուն մտ­քի վրա կաս­կա­ծող նա­խա­րա­րին թեև ա­պար­դյուն, բայց ևս մեկ ան­գամ հոր­դո­րում ենք՝ լրատ­վա­մի­ջոց­նե­րի նկատ­մամբ հար­գանք դրսևո­րել, պատ­րաս­տա­կամ պա­տաս­խա­նել ա­մե­նա­սուր, եր­բեմն ա­նե­նատ­հաճ ու իր սր­տից չբ­խող հար­ցե­րին, դա, ի դեպ, նրա պար­տա­կա­նու­թյունն է: Չի­նով­նիկ­նե­րը, ի վեր­ջո, պետք է մի կողմ դնեն հեգ­նանքն ու մեզ հետ զրույց­նե­րում լի­նեն ա­ռա­վել քան զուսպ: Վեր­նագ­րի ընտ­րու­թյան մա­սին մտա­ծե­լու փո­խա­րեն բա­նա­կից սկո­լիո­զի «մեղ­քով» ճո­ղոպ­րած պա­րոն Բա­դա­սյա­նը շատ ա­վե­լի լավ կա­նի սե­փա­կան աշ­խա­տան­քի ճշգր­տու­թյան ու կո­ռեկ­տու­թյան մա­սին մտա­ծի և պա­տաս­խա­նի հար­ցին, թե ի՞նչ խղ­ճով է ինք­նա­պարգևատր­վում, երբ ար­դա­րա­դա­տու­թյան թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն լի­նե­լով՝ դա­տա­րան կի­սատ-պռատ փաս­տաղ­թեր է ներ­կա­յաց­նում: Իսկ ե­թե մո­ռա­ցել է, հի­շեց­նենք՝ նրա հայ­ցա­դի­մու­մը՝ ուղղ­ված Նա­րեկ Մա­լյա­նին (վի­րա­վո­րան­քի ու զր­պար­տու­թյան մե­ղադ­րան­քով), դա­տա­րա­նը վա­րույթ չէր ըն­դու­նել հայ­ցա­դի­մու­մի թե­րի լի­նե­լու պատ­ճա­ռով:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ